Կառավարությունը վաղը կհաստատի Արտաքին գործերի նախարարության ներկայացրած որոշումը, որը թույլ է տալիս Քաթարի Պետության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Ըստ ԱԳՆ-ի՝ դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:
Իսկ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունե՞ն առանց վիզայի այցելել Քաթար․ այս պետությունը ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ` երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա: