Պատգամավորները կրկին քվեարկում են միմյանց փոխարեն

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ kառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձնաց սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին և «ՀՀ Քնչական կոմիտեի մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները: Նախագծերին կողմ քվեարկեցին՝ 61, դեմ՝ 35 պատգամավոր:

Սակայն մինչ նախագծի ընդունումը մի փոքր միջադեպ տեղի ունեցավ, քանի որ քվեարկությանը մասնակցել էին տեղում չգտնվող պատգամավորները:

«Դուք ընդունու՞մ եք, որ քվեարկություն է եղել ուրիշի փոխարեն: Շարքում 7 հոգի է, ինչպե՞ս է 8 կողմ քվերկություն գրանցվում»,- «Ելք»  դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին խնդրեց ընդունել այդ փաստը, ինչի Բաբլոյանը պատասխանեց, որ տեղյակ կպահեն Էթիկայի հանձնաժողովին:

Վերաքվեարկությունից հետո՝

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել