Փոքրիկ տղան դատարանում իր հոր վճիռն է կայացնում

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի վարչական կենտրոնի՝ Փրովիդենս քաղաքի դատավոր Ֆրանկ Քափրիոյին դատական նոր մշակույթ է ձևավորել։ Նա նկարահանվում է «Բռնվել են Փրովիդենսում» հաղորդման շրջանակներում, նրա վարած դատական գործերը հեռարձակվում են հաղորդաշարի ընթացքում։ Պարոն Քափրիոյին քննում է ճանապարհային երթևեկության խախտումներին առնչվող գործեր, նա դատական վճիռները կայացնելիս մշտապես դիմում է պատասխանողների փոքրիկ երեխաների օգնությանը։ Տարբեր առիթներով դատավորն իր մոտ է կանչել երեխաներին և հարցրել՝ ինչպե՞ս վարվի քննվող գործով։

Օրինակ՝ գործերից մեկով նա հետաքրքրվում է, թե իրավախախտ վարորդի որդին ինչ է ցանկանում դառնալ, երեխան պատասխանում է, որ ցանկանում է խոհարար լինել․ «Ես և իմ հայրիկն աշխատում ենք պիցցայատանը։ Ես և իմ հայրիկը հզոր խոհարարներ ենք»,- ասում է տղան։ Դատավորը երեխային դիմելով խնդրում է իրեն օգնել, քանի որ հայտնվել է մի իրավիճակում, երբ պետք է ընտրի երեք տարբերակներից մեկը․ «Ես կարող եմ տուգանել հայրիկիդ 90 դոլարի չափով, կարող եմ նրան պատժել 30 դոլարի չափով կամ էլ ես կարող եմ նրա հանդեպ ոչ մի պատիժ չնշանակել։ Ի՞նչ ես դու կարծում՝ ես ի՞նչ պետք է անեմ»,- հարցնում է նա երեխային․ «30 դոլարով»,- պատասխանում է տղան։

Այնուհետև դատավորը հիշեցնում է Սողոմոն թագավորի օրինակը՝ նշելով, որ նա միշտ ոսկե միջին տարբերակն էր ընտրում, ինչպես տղան արեց, այնուհետև առաջարկում է երեխային հոր հետ գնալ նախաճաշելու, առաջարկելով շատ ուտելիք պատվիրել, քանի որ հայրը տնտեսել է 30 դոլար, այսպիսով՝ դատավորը բեկանում է որոշումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել