Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, որոնցում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Ամիրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար»:
Մեկ այլ հրամանագրի համաձայն Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
Եվս մեկ հրամանագրի համաձայն՝ Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: