Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են որ, հանրապետության տարածքում`մայիսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 31-ի, հունիսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 2-ի, 3-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  33.60C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`     6.90C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  19.80C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել