ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա»։
Ստորև ներկայացնում ենք Վահե Ստեփանյանի կենսագրությունը․
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1971 թ., 5 դեկտեմբեր, ք. Երևան
Կրթություն
1991-1996 թթ.- Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
1989-1992թթ.- Հայկական ՍՍՀ գլխավոր հաշվիչ կենտրոն` տեխնիկական սպասարկման բաժնի տեխնիկ
1997թ.- ՀՀ վիճպետվարչություն` առևտրի սպասարկումների բաժնի II կարգի մասնագետ
1997-1998թթ.- «Հայգազարդ» պետական կոնցեռն` արտաքին կապերի վարչության իրավաբան
1998-2011թթ.- «Հայռուսգազարդ» ՓԲԸ` արտաքին կապերի վարչության իրավախորհրդատու, վարչության պետ, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար, տնօրենների խորհրդի քարտուղար, գլխավոր տնօրենի օգնական, վարչության քարտուղար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2011թ.- Երևանի քաղաքապետարան` աշխատակազմի քարտուղար
2011-2014թթ.- «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար
2014-2016թթ. – «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար
2016 թ. սեպտեմբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է: 2010թ.-ին արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: