ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է Նունե Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։
Ստորև ներկայացնում ենք Նունե Խաչատրյանի կենսագրությունը․
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1965 թ., 18 հունվարի, ք. Երևան
Կրթություն
1983 – 1988 թթ. – Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1989 – 1994 թթ. – Երևանի N 3 ուսումնարան՝ պատմության և հասարակագիտության նորմերի դասավանդող
1994-1996 թթ.- Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խմբավարության ամբիոնի կրտսեր գիտաշխատող
1997 – 1998 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ
1998 – 2002 թթ. – ՀՀ արդարադատության նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալի օգնական, նախարարի օգնական, նախարարի խորհրդական
2002 – 2013 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար
2013 – 2014 թթ. – ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական
2014 թ. ապրիլի 25-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ունի մեկ որդի: