Մայիսի 28-ին, ժամը 23:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 53-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 34 QU 099 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Չ.) կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով բախվել ջրատարին. վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևոր` 1991 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ 1986 թ. ծնված Ս. Խ.-ին և 1991 թ. ծնված Ս. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: