Մայիսի 28-ին, ժամը 01:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի քաղաքացու մատանին դուրս չի գալիս մատից, ինչի հետևանքով մատը այտուցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն: