Կհրապարակվի իրավաբանին մերժած Փաստաբանների պալատի դեմ վճիռը

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Ներսիսյանի, շարունակեց քննել Դավիթ Մայիլյանի հայցը` ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի` ՀՀ Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի`15.05.2012թ. որոշումը անվավեր ճանաչելու (վերացնելու) և ՀՀ փաստաբանների պալատին որոշակի գործողություներ կատարելուն պարտադրելու պահանջով:

.

Նիստին այս անգամ ներկայացել էր հայցվորը, ոչ թե նրա ներկայացուցիչը: Նիստի ընթացքում հայցվորը ներկայացրեց հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի` ավարտական դիպլոմի, աշխատանքային գրքույկի և այլ փաստաթղթերի պատճենները:

.

Կողմերը նոր միջնորդություններ և հայտարարություններ չներկայացրեցին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու:

.

Վճիռը կհրապարակվի սույն թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 17:00-ին:

.

Հանրային թղթակից` Սերինե Խաչատրյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել