Կառավարության որոշումները՝ մագիստրոսական և ասպիրանատական տեղերի վերաբերյալ

Ապրիլի 20-ին կառավարությունը որոշումներ է ընդունել մագիստորսական և ասպիրանատական տեղեր հատկացնելու վերաբերյալ:

Կառավարության 436-Ն որոշման մեջ նշվում է. «Հաստատել ՀՀ 2017/2018 ուսումնական տարվա՝
1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝ ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով, բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 228 տեղ,  գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.
2) օրդինատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 95 տեղ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 12 տեղ.
4) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ»: Որոշումն ու ցանկը՝ ըստ մասնագիտությունների այստեղ:

Կառավարության 435-Ն որոշման մեջ նշվում է. «Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաս- տատությունների 2017/2018 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը` համաձայն N N 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների»: Որոշումն ու ցանկը՝ ըստ մասնագիտությունների այստեղ: 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել