ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդականներից է Լիլիա Շուշանյանը, ով այդ պաշտոնը ստանձնել է 2017թ. հունվարի 24-ից։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991թ., 26 մայիսի, ք. Երևան
Կրթություն
2008-2012 թթ. – Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, հանրային կառավարման բակալավր
2012-2014 թթ. – Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, հանրային կառավարման մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
2014-2015թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր գործավար
2015–2016թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի փորձագետ
2016–2017թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ հանրային կառավարման հարցերով խորհրդատու
2017թ. առ այսօր «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավման» ծրագրի ղեկավար
2017թ. հունվարի 24-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: