Վերջին զանգը՝ Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպված տոնական համերգով ամփոփվել են վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումները: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին այցել է Ազատության հրապարակ՝ դեպի մեծ կյանք բարի երթ մաղթել շրջանավարտներին: Քաղաքապետն ու նախարարը շրջել են մեծ տոնախմբության կենտրոնատեղիի վերածված հրապարակում, լուսանկարվել շրջանավարտների հետ, շնորհավորել նրանց՝ մաղթելով խաղաղ ու երջանիկ ապագա և հետագա հաջողություններ կյանքում:
Տոնական համերգի ժամանակ կենդանի կատարումներով հանդես են եկել Արամ MP3-ը, Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը՝ ապահովելով շրջանավարտների տոնական ու բարձր տրամադրությունը: Վերջին զանգի տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչ ուշ երեկո և ավարտվել տոնական շքեղ հրավառությամբ:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել