«Mercedes S 500»-ը կողաշրջվել է

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 26-ին, ժամը 20:05-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում՝ 2-րդ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes S 500» մակնիշի 55 OD 575 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Ե. Պ.) ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել