ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվել է խորհրդարանի խորհրդի կազմը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում։
ԱԺ խորհրդի կազմում ընդգրկված է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդի կազմին կարող եք ծանոթանալ այստեղ՝
ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովում ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ: