Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրումը կիրականացվի սեղմ ժամկետներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 25.05.2017թ. հերթական նիստում ընդունվել է պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման ծառայությունների անհետաձգելի գնմանը վերաբերող որոշումը:

Որոշման ընդունմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը, հնարավորություն կունենա օր առաջ ձեռք բերել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման և տեղադրման անհրաժեշտ չափաքանակի ծառայություններ:

2017թ. հունվար ամսից վերը նշված ծայությունները տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռևս 2016 թվականի դեկտեմբեր ամսին, «Գնումների մասին» օրենքի համաձայն, կազմակերպել էր պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման և տեղադրման ծառայությունների, հաշմանդամների սայլակների և լսողական սարքերի գնման ընթացակարգեր 121 չափաբաժնով, դրանցից 71 չափաբաժինների մասով նախարարության և համապատասխան կազմակերպությունների միջև պայմանագրեր կնքվել են, որոնց շրջանանկներում այսօր մատուցվում են ծառայություններ։ 50 չափաբաժնի մասով գնահատման արդյունքները, մինչև անգործության ժամկետ սահմանելը, բողոքարկվել են մրցույթին մասնակցած կազմակերպությունների կողմից, և ներկայումս դատարանի որոշմամբ պայմանագրերի կնքումն արգելված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել