Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի նոր հրամանով գնդապետ Կարապետ Մարգարյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի պաշտոնից։
Նախարարի մեկ այլ հրամանով՝ Արտակ Նահապետյանը նշանակվել է քաղաքացիական պաշտպանության վարչության պետի պաշտոնին։