Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Վիգեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1975 թվականի մայիսի 10-ին:
Կրթություն՝
1992-1996 թթ. սովորել և ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիան՝ «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ, «անձնակազմի կառավարում» մասնագիտացմամբ։
1992-1999 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակոլտետը և մագիստրատուրևան՝ «Դիվանագիտության պատմություն և միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ։
1998-2000 թթ. սովորել և ավարտել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդի Թաֆթս և Հարվարդի համալսարանների Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցը՝ Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչմամբ։
Աշխատանքային գործունեություն՝
- 1995 թ. հոկտեմբերից – 1998 թ. օգոստոս – ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական, ապա խորհրդական։
- 2000 – 2003 թթ. – ծառայությունել է ՀՀ զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ։
- 2001 – 2011 թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս։
- 2003 թ. մարտ – 2009 թ. հունվար -ՀՀ Նախագահի օգնական։
- 2009 թ. հունվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
- 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
- 2011 թ. հոկտեմբերի 17-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար:
Պարգևներ՝
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ(2015)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ(2013)
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 20-ամյակի հուշամեդալ (2012)
- «Ղազախստանի Հանրապետության անկախության 20-ամյակ» մեդալ (2011)
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո ոսկե մեդալ (2011)
- Ֆրանսիայի Արժանիքների շքանշան (2008)
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008)
- Մովսես Խորենացու մեդալ(2007)
- Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007)
- Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007)
- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր և մեդալ (2007)
- Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ (2006)
- Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիր (2004)
Այլ գործունեություն՝
- ԱՊՀ հումանիտար խորհրդի անդամ, Հումանիտար համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ
- Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի խորհրդի նախագահ
- «Քաղաքացիական ծառայություն» ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ
- Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ
- Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի խորհրդի անդամ
- Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի խորհրդի անդամ
- «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի խորհրդի անդամ
- Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող (2011)
- Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի քարտուղար-միջոցառումների համակարգող
- Ֆրանսիայում Հայաստանի տարվա հայկական կողմի գլխավոր հանձնակատար (2005-2007)
- Ռուսաստանում Հայաստանի տարվա և Հայաստանում Ռուսաստանի տարվա հայկական կողմի գլխավոր հանձնակատար (2005-2006)
- Վատ լսող և խուլ երեխաների ծնողների «Հավատ» հասարակական կազմակերպության խորհրդի պատվավոր հիմնադիր անդամ
- Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ
- ՀՀ Պետական կառավարման ակադեմիայիխորհրդի նախագահ
- Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի խորհրդի անդամ
Ամուսնացած է, ունի երկու դուստր։