Լևոն Մկրտչյանը մայիսի 4-ին հրաման է ստորագրել, որով սահմանվել են հայաստանյան բուհերում ըստ ֆակուլտետների հատակցված կրթական տեղերը: Հրամանում նշվում է.
«1. Հաստատել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017/2018 ուսումնական տարվա, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի, վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերն ըստ բուհերի և մասնագիտությունների` համաձայն հավելվածի:
2. ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովին՝ իրականացնել պահուստային և թափուր մնացած տեղերի վերաբաշխումը:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ»:
Հրամանն ու ցանկը՝ ըստ բուհերի այստեղ: