Ո՞ր դեպքում է անձնագրային գործողության համար վճարումն ընդունվում կանխիկ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացնում է այն մասին, թե կա՞ արդյոք անձնագրային գործողություն, որի համար վճարումն ընդունվում է կանխիկ.

«Անձնագրային ծառայությունների կողմից իրականացվող գործողությունների համար եթե սահմանված է պետական տուրքի վճարում, արգելվում է վճարումն ընդունել կանխիկ: Առավել սեղմ ժամկետում անձնագիր ստանալու համար վճարվող գումարը նույնպես ընդունվում է անկանխիկ. քաղաքացու կողմից ներկայացվում է վճարումը հիմնավորող անդորրագիր: Բացառություն է կազմում միայն սահմանային անցման կետում ՀՀ մուտք գործելիս օտարերկրացու կողմից մուտքի վիզա ստանալու համար վճարումը, որը կարող է իրականացվել նաև կանխիկ»:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել