Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 21-ին, հրավիրված նիստում հայտնել է Երևանի ավագանու մանդատների բաշխումը՝ ըստ քաղաքական ուժերի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը կստանա 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5։