Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքներ, ըստ որոնց հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Այսօրվա նիստի ժամանակ ամփոփելով ապրիլի 14-ին տեղի ունեցած ընտրությունները՝ ԿԸՀ-ն ներկայացրեց հետևյալ արդյունքները՝

Հայաստանի հանրապետական կուսակցություն – 71,25 տոկոս կամ 240 034 քվե,

«Ելք» կուսակցությունների դաշինք –  21 տոկոս կամ 70 730 քվե,

«Երկիր ծիրանի կուսակցություն – 7,75 տոկոս կամ 26107 քվե:

Սա բոլոր 474 տեղամասերի արդյունքներն են: ԿԸՀ-ի տվյալներվ անճշտությունների թիվը կազմել է 49:

Մայիսի 14-ի ընտրություններին մասնակցել է 345 146 մարդ կամ ընտրողների 40,99%-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել