Մինչև 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ  զանգվածի ջրամատակարարումը:

Ս.թ. մայիսի 22-ին ժամը 13.00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 13.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Արևելյան փող. 1, 2, 3 համարների, Արևելյան թաղամասի, Օդանավակայանի, Օդանավակայանի թաղամասի, 152 և 153 տնակային տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել