Ավտովթարի հետևանքով 21-ամյա երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել

Մայիսի 20-ին, ժամը 21:46-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW 525» մակնիշի 35 CC 933 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Է. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխել է Աշտարակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել