Մայիսի 20-ին, ժամը 17:45-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երևան 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի 708 UO 64 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորը (մոտ 20 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերել ուղևոր՝ 1959 թ. ծնված Կ. Ա.-ին, ով հրաժարվել է բժշկական օգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և այն դուրս բերել երթևեկելի հատված: