ՀՀ ԱԺ-ում ընտրեցին մշտական 9 հանձնաժողովի նախագահներին: Նրանցից 6-ը ՀՀԿ-ից էին, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքից: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր:
Քվեարկության արդյունքները հայտնեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
1. Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցության առաջարկած Հակոբ Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 80 պատգամավոր , դեմ` 13, անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ:
2. Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրած Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 17 , անվավեր` 4:
3. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ի առաջադրած Արմեն Աշոտյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 36 , անվավեր` 2:
4. Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ի կողմից առաջադրած Կորյուն Նահապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր , դեմ`11, անվավեր` 2 :
5. Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում «Ծառուկյան» դաշինքն առաջադրել է Վարդան Բոստանջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85 պատգամավոր , դեմ՝ 7 , անվավեր` 2:
6. Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում ՀՀԿ-ի կողմից առաջադրած Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ`16:
7. Տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ ՀՀկ-ի կողմից առաջադրած Խոսրով Հարությունյանի թեկնածությանը կողմ 78 պատագամավոր է քվեարկել, դեմ` 15, անվավեր՝ 1:
8. Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովում «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել է Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը. կողմ է քվեարկել 87 պատգամավոր , դեմ`6, անվավեր 1:
9. Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀկ-ն առաջադրել էր Գագիկ Մինասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 92 պատգամավոր , դեմ 1` , անվավեր` 1: