Քաղաքացիներն ակտիվ քննարկում են այսօր անձրևից հետո մեքենաների, պատուհանների ու ծառերի վրա մնացած հետքերի պատճառները: Իրավաբան.net–ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը պարզաբանեց երևույթը.
«Սա նորմալ երևույթ է, տարվա այս ժամանակահատվածում միշտ հանդիպում է, և պատճառն այն է, որ ցիկլոնը մեր տարածք՝ տեղափոխվել սիրիական անապատների տարածքից: Այսինքն այն դուրս է եկել Միջերկրական ծովի տարածքից՝ Սիրիա, այնտեղից նոր ներթափանցել Հայաստան: Դա այդ անապատների փոշին է, ուրիշ ոչինչ չկա»:
Նշենք, որ նա նաև հայտեց, որ վտանգավոր ոչինչ չկա: