Արման Կարապետյանը Ցողիկ Մկրտչյանի հետ 10.000 դրամ շորթման համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին:
Մեղադրական եզրակացության համաձայն նրանք քաղաքացուհու մասին արատավորող, վերջինիս օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ են հրապարակելու: Նրա լուսանկարը տեղադրել են մերսման և սեռական հարաբերության ծառայություններ մատուցելու կարգախոս ունեցող «ok.ru» սոցիալական ցանցում: Դրանք կայքից ջնջելու համար տուժողից պահանջել են 10.000 ՀՀ դրամ:
Գործի հետ կապված որպես իրեղեն ապացույց են կցվել Արման Կարապետյանի գաղտնազերծված հեռախոսային խոսակցություններ պարունակող ձայնասկավառակները:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, Ցողիկ Մկրտչյանի նկատմամաբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Դատական գործն այս պահին քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: