Նախարարը հանձնարարականներ է տվել շտապօգնության ծառայության բարեփոխումների վերաբերյալ

Շտապօգնության ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ներկայացվել է վերանայված, առաջիկայում ներդրվելիք ցուցանիշների ենթատեքստում։

Նախարարը հանձնարարել է Երևանում, ինչպես նաև մարզերում առավել նպատակային, հասանելի և որակյալ շտապբուժօգնություն ապահովելու նպատակով մշակել առողջապահական և ֆինանսական ցուցանիշներ, ինչպես նաև մոնիտորինգի չափանիշներ։

Միաժամանակ, հանձնարարվել է աշխատանքներ տանել շտապօգնության ծառայությունը ևս էլեկտրոնային առողջապահական համակարգում ընդգրկելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել