Կառավարության նոր որոշումն ուժի մեջ մտավ․ աշխատողների գործուղման հարցերը կարգավորվում են

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի համաձայն՝ աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, աշխատանքի հիմնական վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:

Այս դրույթի կիրառման արդյունքում առաջել են որոշ խնդիրներ, որոնց մասին ապրիլի 27-ի նիստին բարձրաձայնեց կառավարությունը։ Մասնավորապես դիտարկվում էր հետևյալ օրինակը, երբ գործատուն աշխատողին պետք է գործուղի ՌԴ, որտեղ աշխատողը մեկ օրվա ընթացքում պետք է կատարի իր հանձնարարությունները և վերադառնա ՀՀ: Ստացվում է, որ աշխատողին պետք է հատուցվի միայն ճանապարհածախսը այն դեպքում, երբ աշխատողն ամբողջ օրը` մեկ աշխատանքային օրից էլ շատ ժամանակ, լինելու է դրսում, և իր կեցության (սնունդ, տվյալ քաղաքում տրանսպորտային միջոցներից օգտվելու վճար և այլն) համար անհրաժեշտ ծախսերի համար նրան հատուցում չի տրվելու և, հնարավորության դեպքում, ստիպված է լինելու ծախսեր կատարել սեփական միջոցներից: Նման դեպքերում աշխատողի երաշխիքներն ապահովելու նպատակով գործատուն կարող է արհեստականորեն երկարաձգել գործուղման ժամկետը, որն արդյունավետ չէ ինչպես աշխատանքի կազմակերպման, այնպես էլ ֆինանսական միջոցների կառավարման տեսանկյունից:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով 209-րդ հոդվածից հանվել է «ծառայողական» բառը, սակայն Որոշման մեջ դեռևս կիրառվում է «ծառայողական գործուղում» արտահայտությունը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստի անդամներին վստահեցնում էր, որ վերոնշյալ կարգում առկա են դրույթներ, որոնք տարընթերցման տեղիք են տալիս, ինչպես օրինակ՝ «Ծառայողական գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է», գործնականում վերը նշված դրույթը պետք է լինի՝ «Գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է»:

Ուստի պարոն Հարությունյանի առաջարկով գործադիրն ընդունեց հետևյալ փոփոխությունները՝

1) միայն ճանապարհածախսի հատուցում նախատեսել գործուղման այն դեպքերի համար, երբ աշխատողը գործուղվում է մինչև 30կմ հեռավորությամբ այլ վայր,
2) աշխատանքի հիմնական վայրից 30 կմ-ից ավել հեռավորությամբ ՀՀ տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում նախատեսել օրապահիկի և ճանապարհածախսի հատուցում,
3) hստակեցնել Կարգի դրույթները,
4) որոշման մեջ օգտագործվող հասկացությունները համապատասխանեցնել գործող աշխատանքային օրենսդրությանը` մասնավորապես, Որոշման N 5-րդ և N 7-րդ հավելվածներում «հավելավճար» բառը փոխարինել «լրացուցիչ գումար» բառերով:
Կառավարության կողմից ընդունված այս որոշումն արդեն ուժի մեջ է մտել։

Իրավական ակտերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Հղում 1, Հղում 2, Հղում 3։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել