Համատարած կաշառքներ են բաժանվել․ «Ելք» դաշինիքը հայտարարությամբ հանդես եկավ

«Ելք» դաշինիք հայտրարում է, որ 2017թ․ մայիսի 14-ի տեղի ունեցած ավագանու ընտրությունների պաշտոնական արդյուքնները «ընդհանուր առմամբ ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում»։ Այսօր դաշինքի գրասնյակում պատգամավոր Էդմոն Մարուքյանը հրապարակեց քաղաքական ուժի հայտարարույթունը։

Ըստ որի՝ ընտրական պրոցեսի արդյունքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբից համատարած կաշառքներ են բաժանվել․ «Այդ գործընթացն ունեցել է կազմակերպված և կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ «Ելք» դաշինիքի հնարավոր է ձեռք բերել անառարկելի ապացույցներ, այս ապօրինի երևույթից բխող մի շարք խախտումներ տեղ են գտել ընտրական տեղամասերում, ինչը արձանագրվել է «Ելք» դաշինքի վստահված անձանց կողմից»։

ՀՀ իրավապահ մարմիններն, ըստ «Ելք»-ի հայտարարության, ընտրակաշառքի հարցում ցուցաբերել են հանցավոր անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այն՝ խոչընդոտելով դրանց բացահայտմանը․ «ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին»,- ասվում է հայտարարության մեջ։

«Ընտրակաշառքների բաժանման շղթայում ներգրավված է եղել տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ այդ գործընթացի նկատմամբ ձևավորվել է հանրային հանդուրժողականության մթնալորտ»,- ասաց պարոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ այս ամենը փաստող ապացույցներ առկա են ու իրենք դիմելուն են ՀՀ գլխավոր դատախազին։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ նա գնալու է Ազգային ժողով՝ որպես պատգամավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել