Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հաղթող է ճանաչվել Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները։ Ըստ այդմ՝ ամփոփվել են 474 տեղամասերի տվյալները, որոնց համաձայն Հայաստանի հանրապետական կուսակցության ձայները՝ 71,25 տոկոս է կամ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքն ունի 21 տոկոս ձայն՝ 70731 քվե, իսկ «Երկիր ծիրանի կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26109 քվե։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով՝ անճշտությունների թիվը կազմել է 46:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.226 մարդ կամ ընտրողների 40,99%-ը՝ ըստ նախնական տվյալների: