Ուղիղ չվերթներ Եգիպտոսից Երևան

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությանը տրամադրել է թույլտվություն Հուրգադա-Երևան- Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ, ինչպես նաև՝ Հուրգադա-Երևան-Շարմ էլ-Շեյխ երթուղիներով թռիչքներ իրականացնելու վերաբերյալ. այս մասին հայտնում են Քաղավիացիայի գլխավոր վարչությունից:

Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն 2017 թվականի հունիսի 18-ից, Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ 2017թ. սեպտեմբերի 24-ից: Հուրգադա-Երևան-Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքը կիրականացվի սեպտեմբերի 17-ին:

«Էյր Կաիրո» ավիաընկերությանը ևս տրամադրվել է թույլտվություն 2017 թվականի ամառային նավիգացիոն շրջանում, մասնավորապես՝ հունիսի 20-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում, շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, թռիչքներ իրականացնել Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով:

Ավիաընկերությունը հունիսի 22-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում թռիչքներ է նախատեսում նաև Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել