Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային 3-րդ բաժնի պետ Արա Ճոխուրյանն ունի 50 մլն դրամ, 65 հազար դոլար ու 35 հազար եվրո։ Նման թվեր նա ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ որպես ՀՀԿ-ի ավագանու կողմից։ Նրա եկամուտները կազմել են 2,6 մլն դրամ։
Պարոն Ճոխուրյանը բնակվում է Ավանում, նա ունի հասարակական նշանակության երկու շինություն Երևանում, ինչպես նաև LEXUS LX 470 մոդելի ավտոմեքենա՝ 2006թ․ արտադրության։
Արա Ճոխուրյանը ծնվել է 1984թ. հուլիսի 27-ին ք.Երևանում:
2006թ.ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինսիտուտը` կինոօպերատրական ֆակուլտետը:
2004 -2009թթ .աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարությունում «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև`գլխավոր մասնագետ:
2009 -2011թթ.աշխատել է Երևանի Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:
2011թ-ից աշխատում է Երևանի Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունում՝ որպես տարածքային 3 –րդ բաժնի պետ:
2002թ-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է:
2006թ. ընտրվել է ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության «Երիտասարդական հանձնախմբի» ղեկավար:
2011թ.ընտրվել է Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ:
2008թ.ընտրվել է Ավան Համայնքի ավագանու անդամ:
Ամուսնացած է:
Գևորգ Թոսունյան