Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`մայիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա 2-3, 15-ին կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մայիսի 13-ին, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Երևան քաղաքի մայիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝     31.50C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝         5.90C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝    17.90C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել