Մահվան ելքով ավտովթար․ երիտասարդը տեղում մահացել է

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 20,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ուղևորը՝ 1986 թ. ծնված Արսեն Բոխյանը, տեղում մահացել է, իսկ «ՊԱԶ»-ի 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել