Վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ունի 100 մլն դրամից ավելի գումար

Արսեն Փոլադյանն, ով ՀՀԿ-ի կողմից ավագանու թեկանածու է առաջադրվել, հանդիսանում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը։

ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2016թ․ապրիլի 1-ից մինչև 2017թ․ ապրիլի 1-ը պարոն Փոլադյանը եկամուտներ է ունեցել աշխատավարձի տեսքով՝ 4,1 մլն դրամ։

Նրա դրամական միջոցները կազմում են 44,7 մլն դրամ, 37 հազար եվրո և 145 հազար դոլար, այսպիսով նրա դրամական միջոցներն անցնում են 100 մլն դրամը։

Պարոն Փոլադյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2001թ․-ից աշխատում է պետական համակարգում։

Ծնվել է 1975թ. հունիսի 19-ին Երևանում:
1982-1992թթ. սովորել է Երևանի Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 միջնակարգ դպրոցում:
1998թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի լրիվ դասընթացը «Մսի և մսամթերքների տեխնոլոգիա» մասնագիտությամբ:
1998թ. զուգահեռաբար ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսաիրավագիտական ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-իրավագետի որակավորում:
2008թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան:
1998-1999թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
1999-2001թթ աշխատել է «Լիոնիկ և Թամարա» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն:
2001-2002թթ աշխատել է ՀՀ ՍԱՊՀ Կենտրոն 1 տարածքային կենտրոնում՝ որպես առաջատար մասնագետ:
2002-2005թթ աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում՝ որպես խորհրդի նախագահի օգնական:
2005-2012թթ. աշխատել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Մաշտոցի տարածքային բաժնի պետի պաշտոնում: Պաշտոնավարման ընթացքում շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2012թ.-ի մայիսի 25-ից աշխատում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:

2016թ. պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ:
Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել