Հակառակորդի կողմից «Շանթ»-ի նկարահանող խմբին գնդակոծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2017 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից գնդակոծության է ենթարկվել ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող  տարածքով անցնող «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը։

Մասնավորապես՝ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից՝ դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, կրակոցներ է արձակել հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդման նկարահանող խմբի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հաղորդման օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանն ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել հոսպիտալ:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով՝ հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում  է նախաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել