Դատական սխալի համար պետությունը կվճարի 52 հազար եվրոյից ավելի գումար

«Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» և «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի» գործերով ՀՀ կառավարությունը պարտավորված է վճարել 52 հազար եվրոյից ավելի գումար։

Այսօր գործադիրի նիստին չզեկուցվող հարցերի շարքում հաստատվեցին նաև այս վճարումների վերաբերյալ որոշումները։

Նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 11275/07 գանգատ) 2016 թվականի նոյեմբերի 24-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 50,165 (հիսուն հազար հարյուր վաթսունհինգ) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար, իսկ «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 35688/11 գանգատ) 2016 թվականի նոյեմբերի 24-ի վճռի համաձայն` 2400 (երկու հազար չորս հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 24-ն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել