Խիստ վերահսկողություն՝ նախարարների կողմից ներկայացվող նախագծերի նկատմամբ

Կառավարության նիստ ներկայցվող որոշ նախագծեր չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին, այդ նախագծերի լրամշակամն, ինչպես նաև Կարեն Կարապետյանի հանձնարարականների կատարման ժամկետները չեն պահպանվում։ Այսօր գործադիրի նիստը սկսելուց առաջ հայտարարեց վարչապետը։

Նա այդ մասին փաստող վիճակագրություն էր ստացել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից։

Հիշեցնենք՝ 2017թ․ հունվարի 17-ին Կարեն Կարապետյանը հանձնարարել էր կառավարության նիստին ներկայացվող հարցերը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնել։

Այս հանձնարարականից ամիսներ անց արձանագրվել են դեպքեր, երբ կառավարության նիստի օրակարգային հարցերը հակասել են այդ սկզբունքներին կամ համապատասխան նախագծերը լրամշակելու համար տրամադրվող ժամկետները չեն պահպանվել։

«Հանձնարարում են կառավարության նիստերի քննարկման ենթակա իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրության սահմանված պահանջների խստագույն պահպանմամբ և ժամկետներում։ Կառավարության նիստի, քննարկումների ընթացքում տրված հանձնարարականների ժամկետների հաշվարկը դիտարկվում է դրանց հնչեցման պահից»,- հայտարարեց պարոն Կարապետյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավարին հորդորելով սահմանել խիստ վերահսկողություն, իսկ ընթացքի վերաբերյալ պարբերաբար զեկուցել իրեն։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել