ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 5-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է 1940 թ. ծնված Ստեփան Մարկոսյանի դիակը:
Դիակի արտաքին զննությամբ ձախ թևատակի և սրտի հատվածում հայտնաբերվել են կտրած-ծակած թափանցող վերքեր: Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանները պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: