Մեկօրյա գործուղման համար կվճարվի նաև օրապահիկ

ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ  հանվել է մեկօրյա գործուղումների համար միայն ճանապարհածախս վճարելու սահմանափակում նախատեսող դրույթը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փոփոխության համաձայն,  եթե աշխատողը աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ վայր է գործուղվում մեկօրյա ժամկետով, ապա ճանապարհածախսից բացի, որոշմամբ սահմանված կարգով, նրան կվճարվի նաև օրապահիկ:

Վերոնշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջոր­դող տասներորդ օրը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել