Կառավարությունը մտադիր է համապետական շաբաթօրյակ իրականացնել

ՀՀ կառավարությունը մտադիր է մայիսի 20-ին հայտարարել համապետական շաբաթօրյակ։ Նման հարց քննարկվեց այսօր՝ մայիսի 4-ի գործադիրի նիստին․ «Պարոն Հարությունյան մտածեք այդ ուղղությամբ, ընդ որում՝ այն չպետք է լինի ձևական, պետք է մաքսիմալ դրան պատրաստվել, որ դեկորատիվ դա չլինի»,- նշեց Կարեն Կարապետյանը։

Բացի այդ, վարչապետը հանձնարարականներ տվեց հանրապետությունում աղբահանությունը պատշաճ կարգով իրականացնելու համար։

Նա շեշտեց, որ մեր երկրում աղբահանության և սանիտարական ոլորտի պետական լիազոր մարմին չկա․ «Հանձնարարում եմ մեկ ամսում ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ աղբահանության և սանիտարական ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ, մենք առ այսօր նման մարմին չունենք, մենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը հսկողության տակ ենք դնում, պարբերաբար ամրագրում ենք, թե ինչի ենք հասել»,- ասաց պարոն Կարապետյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը տրամադրված է աղբահանության աշխատանքները անհրաժեշտ մակարդակի վրա բերելու, թափված աղբի նկատմանբ անհանդուրժողականություն ցուցաբերելու և օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել