Վրաերթի են ենթարկվել 12 և 11 տարեկան աղջիկներ

Մայիսի 1-ին, ժամը 12.25-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատամարտիկների և Նոր Արեշի 20-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12 և 11 տարեկան աղջիկների, այնուհետև բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
Աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել