Երեկ՝ ապրիլի 30-ին, 52 տարեկան հասակում մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քալաշ Սլոյանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնել Սլոյանների ընտանիքին եւ նրանց բարեկամներին ու մտերիմներին` Քյալաշ Սլոյանի մահվան կապակցությամբ: Հաղորդագրության մեջ նշվում է.
«Հայ եւ եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրությունը հաստատվել է հարյուրամյակների ընթացքում, որոնցից առավել նշանակալին` 20-րդ դարասկզբին եզդի ժողովրդի լավագույն ներկայացուցիչներից մեկի` Ջհանգիր աղայի ունեցած մեծ ներդրումն էր մայիսյան հերոսամարտերի ընթացքում, որի շարունակողներից մեկն էլ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Քյարամ Սլոյանն էր:
Կրկին ցավակցում եւ մեր զորակցությունն ենք հայտնում Սլոյանների ընտանիքին ու հարազատներին, հայ եւ եզդի բարեկամ ժողովուրդներին` հայկական սահմանների պաշտպանության համար հերոսացած զինվորի հայր Քյալաշ Սլոյանի մահվան կապակցությամբ»: