Այդ խնձորը փամփուշտ է դառնում և ուղղվում մեր զինվորի դեմ. Բաբկեն Պիպոյան

Թուրքիայից Հայաստան ներմուծվող լոլիկի պատմությունից հետո միայն, երբ ամբողջ լրահոսում միայն այդ տեղեկատվություն էր այն մասին, որ թուրք ֆերմերն ասել էր՝ Հայաստան է արտահանում վտանգավոր մթերք, որ լավը պահում են իրենց, վատը տալիս են մեզ նման ոչ բարեկամ երկրներին, նոր պատկան մարմինները սկսեցին անդրադառնալ թեմային: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Նրանք  Միայն ամսի 20-ին, երբ բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձան թեմային ՍԱՊԾ-ը միայն մեկ օր անց բարեհաճեց սոցիալական ցանցում գրառում անելու տեսքով հայտարարություն տարածել, թե` սահմանով թուրքական լոլիկ Հայաստան չի ներմուծվում»,-նշեց Պիպոյանը:

Պիպոյանը նշում է, որ հասարակ քաղաքացիները չէ, որ պետք է զբաղվեին խնդրով, այլ պատկան մարմինները, նրանք լուծեին մեծ խանութների, մեծածախ վաճառքի կետերի հարցերով, իսկ եթե կարիքը լիներ, հասարակության օգնությամբ հայտնաբերեին նաև փոքր խանությոներում առկա խնդիրները, այնինչ. «Մարդիկ գնացել, գտել էին, որ շուկայում դրված են, գտել էին մեծածախ վաճառքի կետը: Ահազանգեցին՝ եկեք, հասեք: Այդ ինչպես է, որ լրագրողները գնացին, հասան, գտան այդ տեղը, իսկ պատկան մարմին ՍԱՊԾ-ն՝ այդպես էլ չգնաց: Ինչպես են ասում, որ շուկաները ստուգել են, եթե այսօր ամենախոշոր շուկաներում՝ Մալաթիայում, Գումում այդ խնձորները դրված են: Երեկ նաև նկարներ էին տեղադրվում, որ Քարֆուրում նույնպես կա: Այդ ի՞նչ շուկա են ստուգել, իրենց բակի խանութնե՞րը», – ասաց Բաբկեն Պիպոյանը:

Պիպոյանը նշում է, որ ահազանգից հետո ՍԱՊԾ-ն պետք է դիմեր դատախազությանը, սակայն, ըստ նրա, դրա չարվելու պատճառն այն էր, որ  քանի որ այդ դեպքում առաջին հերթին կբացահայտվեր հենց իրենց կառույցի անգործությունը:

«Գնացել եք ձեր բակի խանութ ու տղերքին էլ ասել եք՝ պոկեք էդ պիտակը: Էդ խնձորը փամփուշտ է դառնում և ուղղվում մեր զինվորի դեմ: Սրա դեմ չպայքարողը ադրբեջանցի հրաման տվողին հավասար է»,- ասաց  Պիպոյանը: Նա նշում է, թե մենք այդպես էլ չիմացանք, թե արդյուքնում քանի տոնն է իրականում ներմուծվել ՀՀ տարածք, որ անգամ մարզերում է հայտնվել, կամ քանի տոննա է մինչ այս ոչնչացվել, ինչը ևս ՍԱՊԾ-ի անգործության արդյունքն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: 

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել