ՍԱՊԾ-ն չի աշխատում, իսկ ադրբեջանական խնձորներն աճպարարությամբ դառնում են հունական

Ադրբեջանական խնձորի ներմուծումը մեծ աղմուկ է բարձրացրել բոլոր հարթակներում: Իսկ Սննդի անվտանգության պետական ծառաությունը անգործության է մատնված, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Բաբկեն Պիպոյանի խոսքով ինքն աճպարարությամբ երբեք չի  զբաղվել, սակայն հիմա, ձեռքի մեկ շարժումով կարող է ադրբեջանական խնձորը դարձնել հունական կամ ֆրանսիական:

Նրա խոսքով, ՍԱՊԾ-ն հայտնում է, թե սպառողները կարող են հանգիստ լինեն, շուկայից հանում են տվյալ ապրանքը, սակայն ամեն ինչ հակառակն էր. տնտեսվարողները խնձորի վրայից հանում էին ադրբեջանական պիտակը, ներկայացնում որպես հունական ու շարունակում էին վաճառել:

Իսկ թե ինչպե՞ս է ադրբեջանական խնձորը դառնում հունական կամ ֆրանսիական՝ դիտեք տեսանյութում:

Ալիսա Չիլինգարյան

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել