Ստոմատոլոգիական ծառայության արդիականացմանն համար նոր աշխտանքային խումբ է հարկավոր. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը  նախաձեռնել է պետական պատվերի շրջանակներում մատուցվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման մոտեցումների, ֆինանսավորման սկզբունքների վերանայմանը, ինչպես նաև ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմների մշակման գործընթաց։

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ նախարարությունն ակնկալում է ինչպես մասնագիտական ասոցիացիաների, գլխավոր և առաջատար մասնագետների, այնպես էլ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների առաջարկները, որոնք կարող են ներկայացվել [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 2-ը։

Այդ առաջարկներն ամփոփելուն պես ՀՀ առողջապահության նախարարությունը կստեղծի ստոմատոլոգիական ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմները մշակող աշխատանքային խումբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել