ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՊՆ-ի կողմից շրջանառության մեջ դրվախ «Ազգ-Բանակ» գաղափարին՝ նշելով․
«Կառավարության պաշտպանական ծրագրի հիմքում մենք դրել ենք «Ազգ֊Բանակ» գաղափարը և «հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: Դա ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, ինչպես նաև անհատները պետք է հստակ պատկերացնեն, թե ինչ մասնակցություն կարող են ունենալ մեր երկրի պաշպանության գործում: Այս գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորումն է»։
Իրավաբան.net