Այսօր Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Արմեն Խաչատրյանի շարունակվեց թիվ ՇԴ/0611/0/12 քաղաքացիական գործի քննությունն ըստ հայցի «Անելիք Բանկ» ՓԲԸ` ստաված վարկի և հաշվարկված տոկոսները գանձելու պահանջի մասին: Որպես հայցի ապահովում դատարանը բավարարել էր հայցվորի միջնորդությունը, արդյունքում արգելանք էր դրվել պատասխանողի և 3-րդ անձանց ` թե գրավի առարկա անշարժ գույքի և թե դրամական միջոցների վրա:
Նույն գործով պատասխանող Հ. Մանուկյանը , ինչպես նաև գործով ներգրավված 3-րդ անձինք չէին ներկայացել դատաքննությանը, սակայն պատշաճ ծանուցված էին դատական նիստի տեղի և ժամի մասին:
Բանն այն է, որ պատասխանղը մի քանի պայմանագիր է կնքել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հետ և ստացել մեծ գումար (գումարի չափը չի նշվում ելնելով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի պահանջներից): Պատասխանողը չի կատարել վարկային պայմանագրով նախատեսված իր պարտավորություննեը, և ըստ էության խուսափել է կատարել, քանզի բազմիցս ծանուցվել է պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու մասին:
Ճիշտ է, ըստ պայամանգրի պարտավորությունների կատարման ժամկետը նախատեսված է մինչև 2016թ., բայց քանի որ պատասխանողը խախտել է վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցը, ինչպես նաև չի կատարել գումարի մասնակի վճարում, ուստի «Անելիք բանկ» ՓԲԸ-ն գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան:
Դատարանը հաշվի առնելով կողմի կարծիքը և այն հանգամանքը, որ պատասխանողը և 3-րդ անձինք պատշաճ ծանուցված են եղել դատական նիստի տեղի և ժամի մասին, ինչպես նաև վերջիններիս վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի միջոցով, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94 և 118 հոդվածներով` որոշեց դատաքննությունը շարունակել վերջիններիս բացակայությամբ:
Դատարանում հայցվորը պնդեց հայցը` պայմանագրով սահմանված ամբողջ գումարը բռնագանձելու պահանջի մասին` մայր գումարի հետ բռնագանձել նաև տոկոսները և յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուժանքը, ինչպես նաև դատարանին մուծված պետական տուրքը:
Դատարանը որոշեց ապացույցները հետազոտելու համար դատական նիստ նշանակել նոյեմբերի 8-ին ժամը 16.00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր – Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net